«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Եկավ ժամանակը, որ մենք տեսնենք էն, ինչ մեր ծնողներն են տեսել

Եկավ ժամանակը, որ մենք տեսնենք էն, ինչ մեր ծնողներն են տեսել
31.05.2025 | 14:43

Ջրհեղեղի մասին մաման էր պատմում։ Էն հեռավոր տարիներին էր եղել, երբ մեծ շենքեր համարյա չկային Երևանում, փոքր խրճիթներ էին, ու ջուրը տներն էր լցվել։ Շատ զոհեր էին եղել, ավերածություններ։ Մենք չգիտեինք, թե ջրհեղեղն ինչ ա՝ չէինք տեսել ու չէինք պատկերացնում։ Դա երևի ավերիչ երկրաշարժի կամ պատերազմի նման աղետ էր, որ մեր ծնողների ապրած առասպելի մասն էր։

Մեր ծնողների ամբողջ կյանքն էր առասպել։ Թվում էր, թե անցել են աստվածաշնչյան բոլոր արհավիրքների միջով։ Դաժան տարիներն անջնջելի հետք էին թողել նրանց դիմագծերին, աչքերի մեջ, կոշտ ելևէջներով արձագանքում էին նրանց ձայնի մեջ, անտեսանելի թելերով սահմանափակում էին նրանց շարժումները։ Էդ տարիների մեջ էին մնացել իմ քեռիները, պապերը, տատը, ուրիշ հարազատներ, որոնք լեգենդ էին դարձել իմ համար։

Հետո եկավ մե՛ր ժամանակը, եկավ ժամանակը, որ մենք տեսնենք էն, ինչ մեր ծնողներն են տեսել, եկավ ժամանակը, որ մենք էլ մտնենք առասպելի մեջ։

Ու մենք մտանք, ճարնե՜րս ինչ...

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 8551

Մեկնաբանություններ